Home » 2011 » Հուլիս » 8 » Լեոնարդո. "Ես "ՊՍԺ"-ի սպորտային տնօրենը չեմ"
20:17
Լեոնարդո. "Ես "ՊՍԺ"-ի սպորտային տնօրենը չեմ"
 Միլանի "Ինտերի" նախկին գլխավոր մարզիչ բրազիլացի Լեոնարդոն լրագրողներին հայտարարել է, որ ինքը դեռ չի համարվում ֆրանսիական "ՊՍԺ" ակումբի սպորտային տնօրենը, որի մասին վերջին ժամանակներս շատ են խոսում ողջ Եվրոպայում՝ դա կապելով Լեոնարդոյի՝ միլանյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու հետ: Ֆրանսիական France Football պարբերականը մեջբերում է Լեոնարդոյի խոսքերը. "Ներկայիս դրությամբ ես "ՊՍԺ"-ի հետ որևէ պայմանագիր չունեմ: Ես ընդամենը մի քանի օր առաջ եմ զրույց ունեցել "ՊՍԺ"-ի ղեկավարության հետ: Մենք դեռ շատ բան ունենք քննարկելու, որը երևի մեզանից երկար ժամանակ կպահանջի: Ես դեռևս ոչ մի բան չեմ իմանում այժմյան "ՊՍԺ"-ի մասին":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 447 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 1