Home » 2011 » Հունիս » 1 » Լեոնարդոն և Էտո'ոն չեն հեռանա "Ինտերից"
19:13
Լեոնարդոն և Էտո'ոն չեն հեռանա "Ինտերից"
 Իտալական հեղինակավոր Terricon պարբերականը տեղեկացնում է, որ Միլանի "Ինտերի" տնօրեն Էռնեստո Պաոլիլոն հանդիպել է լրագրողների հետ և մի քանի կարևոր հարցերի պատասխաններ է տվել: Էռնեստո Պաոլիլոն ասել է. "Լեոնարդոն շարունակելու է աշխատել թիմի հետ: Որևէ այլ ակումբ չի տեղափոխվի նաև Սամուել Էտո'ոն,  ով այս մրցաշրջանում ճամանչվել է ակումբի առաջատար ֆուտբոլիստ: Շարունակվում են բանակցություններն "Ուդինեզեից" Ալեքսիս Սանչիսին գնելու համար: Գործընթացը դժվարանում է, քանի որ չիլիացու տրանսֆերային արժեքը չափազանց բարձր է գնահատվում, և "Ուդինեզեի" ղեկավարությունը մեր 35 մլն եվրո առաջարկն արդեն մերժել է: Ամեն դեպքում` "Ինտերը" նրան ձեռք բերելու հույսը չի կորցնում":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 446 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 1