Home » 2011 » Մայիս » 17 » Լեոնարդոն հավատում է ապագա հաղթանակին
23:36
Լեոնարդոն հավատում է ապագա հաղթանակին

Իտալական "Ինտերի" բրազիլացի գլխավոր մարզիչ Լեոնարդոն հայտարարել է, որ վստահ է` իր թիմը հաջորդ մրցաշրջանում կարող է հաղթել Իտալիայի առաջնությունը. այս մասին հաղորդում է the SUN պարբերականը: Միաժամանակ բրազիլացի մասնագետը լրագրողներին հասկացնել է տվել, որ միլանյան ակումբում ամռանը լուրջ փոփոխություններ չեն լինի. "Անցած տարի ես "Միլանի" հետ գրավեցի երրորդ հորիզոնականը, իսկ այս մրցաշրջանում "Ինտերի" հետ` երկրորդը: Նշանակում է` հաջորդին մենք առաջինը կլինենք: Ես լավատեսորեն եմ նայում ապագային: Մարտահրավերները մեր կյանքի նպատակն են, և ես պատրաստ եմ դրանց: Չեմ կարծում, որ ակումբում մեծ փոփոխություններ կլինեն, քանի որ թիմի ներուժը մեծ է",-Լեոնարդոյի խոսքերն է մեջբերել պարբերականը:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 479 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 2