Home » 2011 » Հուլիս » 13 » Լիոնել Մեսսի. "Այ հիմա է սկսվում "Ամերիկայի գավաթը"
16:29
Լիոնել Մեսսի. "Այ հիմա է սկսվում "Ամերիկայի գավաթը"
 Արգենտինայի ազգային հավաքականի և կատալոնական "Բարսելոնայի" հարձակվող Լիոնել Մեսսին, ով ճանաչվել է "Ամերիկայի գավաթի" խմբային փուլի շրջանակներում Կոստա Ռիկայի ընտրանու հետ կայացած հանդիպման  լավագույն ֆուտբոլիստ, լրագրողներին ասել է, որ փլեյ-օֆֆում իր ընտրանու համար բոլորովին այլ մրցաշար կսկսվի: Ֆրանսիական հեղինակավոր L'Equipe պարբերականը մեջբերում է արգենտինացու խոսքերը. "Շնորհակալ եմ Կորդովայի մարզադաշտին ջերմ աջակցության համար: Այդ փաստն ինձ համար շատ հաճելի է, քանի որ ես առանձնահատուկ եմ զգում երկրպագուների կարիքը: Այժմ մեզ համար նոր "Ամերիկայի գավաթ" կսկսվի: Մենք ցանկանում ենք անպայման հաղթել այն":
Նշենք, որ "Ամերիկայի գավաթի" 1/4 եզչրափակչի շրջանակներում Արգենտինայի մրցակիցը կլինի Ուրուգվայի ընտրանին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 439 | Added by: Hayk | Tags: Ամերիկայի գավաթ, Լիոնել Մեսսի, Կոստա Ռիկա, L'Equipe, Արգենտինա, Բարսելոնա, Ուրուգվայ, Կորդովա | Rating: 5.0/1
Total comments: 0