Home » 2011 » Հունիս » 15 » Լիոնել Մեսսի. "Համաձայն չեմ, որ աշխարհի լավագույն ֆուտբոլիստն եմ"
15:46
Լիոնել Մեսսի. "Համաձայն չեմ, որ աշխարհի լավագույն ֆուտբոլիստն եմ"
 Իսպանական "Բարսելոնայի" և Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար հարձակվողական ոճի կիսապաշտպան Լիոնել Մեսսին լրագրողների հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ընդգծել է, որ իրեն չի համարում աշխարհի լավագույն ֆուտբոլիստ. "Ես ինձ չեմ համարում աշխարհի լավագույն ֆուտբոլիստ, քանի որ ես դրա հետ համաձայն չեմ, այդ պատճառով չեմ հոգնում այդ խոսակցություններից: Ինձ համար շատ ավելի կարևոր են թիմային հաջողությունները: Երջանիկ կլինեմ, եթե "Բարսելոնան" շարունակի նվաճել տիտղոս տիտղոսի հետևից: Այս մրցաշրջանը մեզ համար շատ դժվար էր և միևնույն ժամանակ անմոռանալի՝ հաղթանակ "Պրիմերայում", իսկ հետո՝ "Չեմպիոնների լիգայում":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 702 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 171 2 »
1-10 11-17