Home » 2012 » Հունվար » 10 » Լիոնել Մեսսին. "Աշխարհի առաջնությանը փորձելու ենք ավելի լավ հանդես գալ"
17:17
Լիոնել Մեսսին. "Աշխարհի առաջնությանը փորձելու ենք ավելի լավ հանդես գալ"
 "Ոսկե գնդակ" մրցանակի արդեն եռակի դափնեկիր Լիոնել Մեսսին, ով հանդես է գալիս կատալոնական "Բարսելոնայում", հույս ունի, որ Արգենտինայի ազգային հավաքականը կկարողանա ամբողջությամբ ցույց տալ իր ողջ ներուժն Աշխարհի առաջնության ժամանակ: Արգենտինացի հրաշամանուկն ասել է. "Կազմով Արգենտինայի ազգային հավաքականը աշխարհում լավագույններից մեկն է, սակայն մեր ցուցադրած խաղը շատ հեռու է իդյալական կոչվելուց: Հույս ունեմ, որ Բրազիլիայում կայանալիք Աշխարհի առաջնության ժամանա մենք կկարողանանք ցոււց տալ մեր ողջ ներուժը, որի համար շատ ենք աշխատում":
     Մեսսին խոսել է նաև իր անձնական տիտղոսների մասին. "Ես միշտ էլ ասել եմ և կրկին ասում եմ, որ այն բոլոր տիտղոսները, որոնք ես ստացել եմ, ոչ միայն իմ շնորհիվ են, այլև ողջ ակումբի: Չեմ կարող ասել, որ մրցանակ ստանալ չեմ սիրում, քանի որ երբ մրցանակ ես ստանում, զգում ես, որ բոլորը գնահատում են քո խաղը: "Ոսկե գնդակին" տիրանալու համար ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել "Բարսելոնայի" բոլոր ֆուտբոլիստներին, հատկապես` Չավիին, ում ջանքերի շնորհիվ է, որ ես այս տիտղոսին արժանանում եմ 3-րդ անգամ անընդմեջ":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 453 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0