Home » 2011 » Դեկտեմբեր » 28 » Լիոնել Մեսսին շրջանցում է բոլոր մարզիկներին` դառնալով "չեմպիոնների չեմպիոն"
20:59
Լիոնել Մեսսին շրջանցում է բոլոր մարզիկներին` դառնալով "չեմպիոնների չեմպիոն"
 Ըստ ֆրանսիական հեղինակավոր L`Equipe պարբերականի` կատալոնական "Բարսելոնայի" արգենտինացի հարձակվող Լիոնել Անդրես Մեսսին ճանաչվել է 2011թ.-ի "չեմպիոնների չեմպիոն": Արգենտինացի հարձակվողը, նախորդ մրցաշրջանում դառնալով "Չեմպիոնների լիգայի" հաղթող, "Եվրոպայի սուպերգավաթի" հաղթող, Իսպանիայի առաջնության և Իսպանիայի սուպերգավաթի հաղթող, ինչպես նաև "Աշխարհի ակումբային առաջնության" հաղթող, հավաքել է 807 միավոր` շրջանցելով աշխարհի համար մեկ ռակետ Նովակ Ջոկովիչին, ով հավաքել է 699 միավոր: Ինչ վերաբերում է պատվավոր 3-րդ տեղը գրաված մարզիկին, ապա նա "Ֆորմուլա 1" մրցարշավի չեմպիոն գերմանացի Սեբաստիան Ֆետելն է, ով հավաքել է 255 միավոր:
     Հավելենք, որ 2010թ.-ին "չեմպիոնների չեմպիոն" տիտղոսը նվաճել է աշխարհի նախկին համար մեկ ռակետ իսպանացի Ռաֆայել Նադալը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 402 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0