Home » 2012 » Հունվար » 9 » "Լիվերպուլի" խաղացողը ձերբակալվել է
08:09
"Լիվերպուլի" խաղացողը ձերբակալվել է
 Ինչպես հայտնում է բրիտանական Daily Mail օրաթերթը, այսօր վաղ առավոտյան Անգլիայի ազգային հավաքականի և մերսիսայդյան "Լիվերպուլի" կիսապաշտպան Ստյուարտ Դաունինգը ձերբակալվել է Լիվերպուլի գիշերային ակումբներից մեկում, որտեղ վիճաբանել է նախկին ընկերուհու հետ: Պարբերականը նշում է, որ Դաունինգն ակումբ էր գնացել ցրվելու և մի փոքր հանգստանալու, սակայն այնտեղ տեսել էր նախկին ընկերուհուն, ինչից հետո սկսվել էին փոխադարձ վիրավորանքներն ու քաշքշուքը, որի ժամանակ Ստյուարտը մի քանի անգամ հարվածել է աղջկան:
Այժմ քաղաքային ոստիկանությունում է գտնվում ոչ միայն 27-ամյա ֆուտբոլիստը, այլև 32-ամյա աղջիկը: 
Իսկ ահա "Լիվերպուլի" ղեկավարությունը դեռ պաշտոնական ոչ մի արձագանք չի հրապարակել:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 483 | Added by: Hartsat | Rating: 5.0/3
Total comments: 0