Home » 2013 » Ապրիլ » 1 » "Լիվերպուլը" ամենից շատն է հաղթել
09:07
"Լիվերպուլը" ամենից շատն է հաղթել
 Անգլիական "Լիվերպուլը" կարողացավ "Պրեմիեր լիգայի" այս 30-րդ տուրում 2-1 հաշվով հաղթանակի հասնել "Ասթոն Վիլլայի" նկատմամբ, այն էլ մրցակցի հարկի տակ: Այդ կարևոր հաղթանակը "Լիվերպուլի" համար կարելի է պատմական համարել, քանի որ այն արդեն 1800-րդն էր Անգլիայի բարձրագույն լիգայում: Այդ արդյունքը լավագույնն է անգլիական ֆուտբոլի ողջ պատմության մեջ: "Լիվերպուլից" շուրջ 50 հաղթանակ պակաս ունի նրա մրցակից "Արսենալը". "զինագործները" տարել են 1751 հաղթանակ: Իսկ "Լիվերպուլի" քաղաքային ախոյան "Էվերթոնի" հաշվին կա 1745 հաղթանակ:
  Հիշեցնենք, որ "Լիվերպուլը" 18 անգամ դարձել է Անգլիայի չեպիոն և ընդամենը 1 չեմպիոնական տիտղոս պակաս ունի "Մանչեսթեր Յունայթեդից", որը երևի թե արդեն իր 20-րդ չեմպիոնական տիտղոսը կնվաճի այս մրցաշրջանի ավարտից հետո:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 359 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0