Home » 2011 » Հուլիս » 14 » "Լիվերպուլը" համալրում է ստանում ի դեմս Դաունինգի
16:33
"Լիվերպուլը" համալրում է ստանում ի դեմս Դաունինգի
Մերսիսայդյան "Լիվերպուլն" այսօր պաշտոնապես հայտարարել է Անգլիայի ազգային ընտրանու կիսապաշտպան Սթյուարտ Դաունինգի տրանսֆերի շուրջ "Ասթոն Վիլայի" հետ համաձայնության գալու մասին: "Կարմիրների" ներկայացուցիչները հաղորդում են, որ գործարքի արժեքը կազմում է շուրջ 20 միլիոն ֆունտ ստեռլինգ: Ավելի վաղ լիվերպուլցիները փորձում էին ֆուտբոլիստին ձեռք բերել 15 միլիոն ֆունտով: Սթյուարտին ցանկանում էր ձեռք բերել նաև "Արսենալը", բայց  ֆուտբոլիստը ցանկություն է հայտնել մեկնել "Էնֆիլդ", և բիրմինհեմյան թիմի ղեկավարությունը չէր մերժել ֆուտբոլիստի թախանձանքին: Մոտ մեկ շաբաթ Դաունինգը բանակցություններ է վարել անհատական պայմանագրի շուրջ, և վերջապես ամեն բան լավ ավարտ է ունեցել. հաղորդում է Sky Sports լրատվամիջոցը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 471 | Added by: Hartsat | Tags: Բիրմինհեմ, 20 միլիոն, Sky Sports, Լիվերպուլ, լիվերպուլցի, Ասթոն Վիլա, Սթյուարտ Դաունինգ, Էնֆիլդ | Rating: 5.0/2
Total comments: 0