Home » 2012 » Հունվար » 9 » "Լիվերպուլը" կրկին հայտնվել է ռասիստական բնույթ ունեցող սկանդալի կենտրոնում
14:23
"Լիվերպուլը" կրկին հայտնվել է ռասիստական բնույթ ունեցող սկանդալի կենտրոնում
 "Լիվերպուլի" պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ մերսիսայդյան երփեմնի գրանդը կրկին հայտնվել է սկանդալի կենտրոնում: Ըստ տեղեկությունների` այս անգամ սկանդալը բացվել է Անգլիայի գավաթի 1/32 փուլի շրջանակներում կայացած "Լիվերպուլ" - "Օլդհեմ" խաղի ժամանակ: Բանն այն է, որ ցածր դիվիզյոնում հանդես եկող "Օլդհեմի" պաշտպան Թոմ Ադեյեմի հասցեին խաղի ժամանակ հնչեցվել են ռասիստական արտահայտություներ "Լիվերպուլի" երկրպագուների կողմից: Միջադեպը, որը տեղի է ունեցել խաղի վերջնամասում, երիտասարդ պաշտպանին ստիպել է արտասվել: Թոմ Ադեյեմին հանգստացնում էր անգամ "կարմիրների" բրիտանացի կիսապաշտպան Ստիվեն Ջերարդը: Բացի այդ, գլխավոր մրցավարը ստիպված է եղել որոշակի ժամանակով դադարեցնել հանդիպումը` պաշտպանին հանգստացնելու և կրքերը հանդարտեցնելու համար: Նշվում է, որ հետաքննություն է կատարվում ինչպես ոստիկանության, այնպես էլ ակումբի կողմից մեղավորներին գտնելու և պատժելու համար:
     Հիշեցնենք, որ սկանդալը կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ "Լիվերպուլի" համար, քանի որ վերջին ժամանակներս "կարմիրները" հաճախ են սկանդալների կենտրոնում հայտնվում (Խմբ. Նկատի ունենք Լուիս Սուարեսի հետ կապված սկանդալը):
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 515 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0