Home » 2012 » Ապրիլ » 8 » "Լիվերպուլը" Քերրոլլի վրա "կպցրել է" "վաճառվում է" պիտակ
17:27
"Լիվերպուլը" Քերրոլլի վրա "կպցրել է" "վաճառվում է" պիտակ
 Մերսիսայդյան "Լիվերպուլի" բրիտանացի հարձակվող Էնդի Քերրոլլը, ամենայն հավանականությամբ, այս ամռանը կփոխի իր թիմը: Տեղեկություններ կան, որ "կարմիրների" ղեկավարությունը գոհ չի թիմի 23-ամյա անգլիացու ցուցադրած խաղից, ընդ որում` հարձակվողն ընդհարում ունի թիմի գլխավոր մարզիչ Քենի Դալգլիշի հետ (Խմբ. նշենք, որ մարզչի և հարձակվողի միջև տարաձայնությունը ծագել է "Պրեմիեր լիգայի" նախորդ տուրում "Նյուքասլի" հետ կայացած խաղում, երբ ֆուտբոլիստը փոխարինվելով խաղադաշտից դուրս գալուց հրաժարվել է սեղմել մարզչի ձեռքը): Բրիտանական Mirror պարբերականին այս առիթով մի քանի տեղեկություն է հաղորդել "Լիվերպուլին" մոտ գտնվող անհայտ անձը, ով ասել է. "Քենի Դալգլիշը Քերրոլլից ազատվելու միջոց է գտել: Պարոն Դալգլիշը, խորհրդակցելով թիմի մարզչական շտաբի այլ անդամների հետ, որոշել է վաճառել Քերրոլլին":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 513 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0