Home » 2011 » Հունիս » 10 » "Լիվերպուլը" հետաքրքրված է Ադամի և Դաունինգի ծառայություններով
11:02
"Լիվերպուլը" հետաքրքրված է Ադամի և Դաունինգի ծառայություններով
 Անգլիական The Telegraph պարբերականը տեղեկացնում է, որ "Լիվերպուլի" ղեկավարները ցանկանում են իրենց ակումբն ուժեղացնել անգլիական "Ասթոն Վիլայի" կիսապաշտպան Սյուարտ Դաունինգի և "Բլեքպուլի" պաշտպան Չառլի Ադամի տրանսֆերները գնելու միջոցով: 25-ամյա Ադամի համար "կարմիրները" պատրաստ են "Բլեքպուլին" վճարել 7 մլն ֆունտ, իսկ ահա 26-ամյա Դաունինգի տրանսֆերը մերսիսայդցիները գնահատում են 10 մլն ֆունտ:
Հիշեցնենք, որ անգլիական "Պրեմիեր լիգայի" 2010-2011թթ. մրցաշրջանի ավարտից հետո Դաունինգը չի ցանկացել երկարաձգել պայմանագիրը "Ասթոն Վիլայի" հետ, իսկ Ադամն էլ իր հերթին արդեն նախորդ ձմռանը կարող էր լինել մերսիսայդյան ակումբում, սակայն "Բլեքպուլը" չէր ցանկացել վաճառել իր առաջատարին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 484 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0