Home » 2011 » Հուլիս » 2 » "Լոկոմոտիվը" նոր մարզիչ ունի
08:34
"Լոկոմոտիվը" նոր մարզիչ ունի
 Պորտուգալացի ֆուտբոլային մասնագետ Ժոզե Կոուսեյրոն նշանակվել է Մոսկվայի "Լոկոմոտիվի" գլխավոր մարզչի պաշտոնում. այս մասին հայտնում են ռուսական սպորտային կայքերը: Ավելի վաղ 48-ամյա մասնագետը գլխավորել է պորտուգալական "Ալվերկան" (2002-2004թթ.), "Վիտորիան" (2004-2005թթ.), "Պորտուն" (2005թ.), "Բելենենսեշը" (2005-2006թթ.), Պորտուգալիայի երիտասարդական հավաքականը (2006-2007թթ.), լիտվական "Կաունասը" (2008թ.), Լիտվայի ազգային հավաքականը (2008-2010թթ.) և թուրքական "Գազիանթեփսպորը" (2009-2010թթ.):
Վերջին ակումբը, որտեղ աշխատում էր Կոուսեյրոն և որտեղից էլ հենց տեղափոխվել է "Լոկոմոտիվ", եղել է Լիսաբոնի "Սպորտինգը": 2004-2005թթ. մրցաշրջանում Ժոզե Կոուսեյրոն արժանացել էƜ"Պորտուգալիայի լավագույն մարզիչ" տիտղոսին, որից հետո "Պորտուն" գլխավորելու առաջարկություն էր ստացել:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 425 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0