Home » 2012 » Ապրիլ » 4 » Լորան Բլանը` որպես Ռեդնապի փոխարինո՞ղ
19:00
Լորան Բլանը` որպես Ռեդնապի փոխարինո՞ղ
 Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լորան Բլանը հայտնվել է այն մասնագետների թվում, ովքեր կարող են գլխավորել Լոնդոնի "Տոտենհեմը", եթե վերջինիս գլխավոր մարզիչ բրիտանացի Հարրի Ռեդնապը մոտ ժամանակներս որոշի դառնալ Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը: Հենց այսպիսի եզրակացման են եկել ֆուտբոլային վերլուծաբանները, քանի որ ԵՎՐՈ 2012 մրցաշարի ավարտից հետո` հուլիսին, ավարտվում է 46-ամյա Բլանի և Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի միջև գործող պայմանագիրը:
     Հավելենք, որ բացի "Տոտենհեմից", Բլանին իրենց թիմի ղեկին են ցանկանում տեսնել "Ինտերի" և "Չելսիի" ղեկավարները:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 504 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0