Home » 2013 » Ապրիլ » 14 » Լուչեսկու. "Կուզեինք, որ Հենրիխը մնար թիմում"
11:19
Լուչեսկու. "Կուզեինք, որ Հենրիխը մնար թիմում"
 Դոնեցկի "Շախտյորի" գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն մեկնաբանել է վերջին շրջանում տարածված այն լուրերը, թե իբր իր թիմի առաջատար Հենրիխ Մխիթարյանը կարող է արդեն տեղափոխվել մեկ այլ ակումբ: "Ֆուտբոլում այս թեմայի մասին հստակ խոսելը շատ բարդ է: Այժմ դեռևս ոչ մի հստակ առաջարկ թիմը չի էլ ստացել Հենրիխի տրանսֆերի վերաբերյալ: Եթե դրանք լինեն, ապա վաղ թե ուշ կհասնեն ակումբի ղեկավարությանը: Իհարկե, մենք կուզեինք, որ Հենրիխը մնար թիմում, բայց ոչինչ անել չես կարող այժմ, երբ ոչ մի կոնկրետ բան դեռ առկա չէ",- ասել է ռումինացի մասնագետը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 342 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0