Home » 2011 » Հուլիս » 30 » Լուչոն որոշել է հեռանալ Ֆրանսիայից
07:37
Լուչոն որոշել է հեռանալ Ֆրանսիայից
Ֆրանսիական "Մարսելի" արգենտինացի կիսապաշտպան Լուչո Գոնսալեսը մոտ ժամանակներս կարող է տեղափոխվել իտալական "Միլան": 30-ամյա արգենտինացի ֆուտբոլիստի գործակալի խոսքերով` ինքը բանակցություններ է վարում միլանյան ակումբի հետ և արդեն հաջորդ շաբաթվա ընթացքում կարող է իրականանալ Լուչոյի տրանսֆերը: Ինքը` ֆուտբոլիստը, ավելի վաղ հայտարարել էր ակումբը փոխելու իր մտադրության մասին:
"Մենք բանակցություններ ենք վարում: Չգիտեմ, արդյոք Լուչոն "Միլանի" հետ պայմանագիր կկնքի, թե ոչ, սակայն նրա տեղափոխությունն` իտալական ակումբ, լիովին հնարավոր է: Երեքշաբթի կամ չորեքշաբթի օրերին շատ բան պարզ կդառնա ամեն բան",-հեղինակավոր France Football հանդեսին հայտնել է ֆուտբոլիստի գործակալը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 518 | Added by: Hartsat | Tags: France Football, Միլան, Ֆուտբոլիստ, Մարսել, արգենտինացի, գործակալ, տրանսֆեր, Լուչո Գոնսալես | Rating: 5.0/1
Total comments: 0