Home » 2011 » Նոյեմբեր » 13 » Լուիս Էնրիկեն ցանկանում է շուտափույթ երկարաձգել դե Ռոսսիի պայմանագիրը
16:30
Լուիս Էնրիկեն ցանկանում է շուտափույթ երկարաձգել դե Ռոսսիի պայմանագիրը
Իտալական "Ռոմայի" իսպանացի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հայտարարել է, որ "Ռոմայում" նոր ֆուտբոլիստների են սպասում ձմռանը, իսկ որոշ ֆուտբոլիստներ էլ կհեռանան հռոմեական թիմից: Էնրիկեն շատ է կարևորել Դանիելե դե Ռոսսիի դերակատարությունը թիմի համար և խնդրել է ակումբի ղեկավարությանը կարճ ժամանակահատվածում նոր պայմանագիր ստորագրել իտալացու հետ. "Այդ պայմանագիրը չափազանց կարևոր նշանակություն ունի իմ և ակումբի համար",-ասել է Էնրիկեն:
Հավելենք, որ ձմռանը հեռացող ֆուտբոլիստները թվում հավանաբար կլինեն Ֆաբիո Սիմպլիսիոն, Մարկո Բորիելլոն և Խուանը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 426 | Added by: mu | Rating: 5.0/1
Total comments: 0