Home » 2011 » Հուլիս » 14 » Լուիս Սուարես. "Մենք գիտենք Արգենտինայի ընտրանու թույլ կողմը"
20:15
Լուիս Սուարես. "Մենք գիտենք Արգենտինայի ընտրանու թույլ կողմը"
 Ուրուգվայի ազգային հավաքականի և անգլիական "Լիվերպուլի" առաջատար հարձակվող Լուիս Սուարեսը վստահ է, որ իր ընտրանին կարող է օգտվել Արգենտինայի ազգային հավաքականի թույլ պաշտպանությունից "Ամերիկայի գավաթի" ¼ եզրափակիչ խաղի շրջանակներում: Հեղինակավոր Goal.com սպորտային պորտալը մեջբերում է ուրուգվայցի հարձակվողի խոսքերը. "Այդ հանդիպումը կլինի երկու բարձրակարգ ընտրանիների մենամարտ, որին մեծ անհամբերությամբ են սպասում ֆուտբոլի բոլոր սիրահարները: Իհարկե, արգենտինացիները տեղնիկական և ֆիզիկական փայլուն պատրաստվածություն ունեն, սակայն նրանց պաշտպանությունն այդքան էլ վստահելիորեն չի գործում: Մյուս կողմից նրանց ընտրանին անընդհան գտնվում է ԶԼՄ-ների և երկրպագուների շատ մեծ ճնշման տակ, քանի որ մրցաշարն անց է կացվում նրանց սեփական հողի վրա: Մենք կարող ենք արժանիորեն խաղալ նրանց դեմ":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 453 | Added by: Hayk | Tags: Լիվերպուլ, ԶԼՄ, Ամերիկայի գավաթ, Ուրուգվայ, ¼ եզրափակիչ, Լուիս Սուարես, Արգենտինա, Goal.com | Rating: 5.0/2
Total comments: 0