Home » 2012 » Հունվար » 14 » Լուիզը պաշտպանում է իր մարզչին
21:14
Լուիզը պաշտպանում է իր մարզչին
 Անգլիական "Չելսիի" բրազիլացի պաշտպան Դավիդ Լուիզն այսօր հանդես է եկել իր թիմի գլխավոր մարզչի` պորտուգալացի 32-ամյա մասնագետ Անդրե Վիլլաշ-Բոաշի պաշտպանությամբ` նշելով, որ վերջին շրջանում "կապույտների" ցուցադրած ոչ կայուն խաղը ոչ մի կերպ ցույց չի տալիս իրենց մարզչի մակարդակը և աշխատանքային մեթոդիկան:
  "Համոզված եմ` մենք դեռ կարող ենք չեմպիոն հռչակվել, ինչպես նաև առաջ գնալ "Չեմպիոնների լիգայում" և Անգլիայի գավաթի խաղարկությունում: Եթե մենք որևէ տիտղոս նվաճենք, ապա կդադարի մեր ու մարզչի նկատմամբ բրիտանական թերթերում առկա այսքան մեծ ճնշումը: Այդ քննադատության մեծ մասն անհիմն է, նույնիսկ աբսուրդի հասնող: Դե կտեսնեք` Վիլլաշ-Բոաշը հիանալի մարզիչ է, ում տաղանդով կհիանան բոլորը շատ մոտ ապագայում",- ասել է բրազիլացի պաշտպանը բրիտանական Daily Telegraph պարբերականին:
  Հավելենք, որ Դավիդ Լուիզը ժամանակին, երբ չէր հայտնվում "Արիստոկրատների" հիմնական թիմում, չէր դադարում քննադատել իր ներկայիս "պաշտպանյալիս":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 425 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0