Home » 2011 » Հունիս » 18 » Լուկա Մոդրիչ. "Ուզում եմ խաղալ "Չելսիում"
19:28
Լուկա Մոդրիչ. "Ուզում եմ խաղալ "Չելսիում"
 Անգլիական "Տոտենհեմի" կիսապաշտպան Լուկա Մոդրիչը բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականին տված հարցազրուցի ժամանակ իր ցանկությունն է հայտնել "Չելսի" տեղափոխվելու մասին և նաև նշել, որ մոտ ժամանակներս կպարզվի իր ապագայի հարցը. "Ես ուզում եմ տեղափոխվել "Չելսի": "Չելսին" համարվում է աշխարհի ուժեղագույն ակումբներից մեկը, և ես այն խաղացողների ցուցակում եմ, ովքեր կցանկանային հանդես գալ "կապույտների" մարզահագուստով: Բացի այդ, նրանք միակ ակումբն են, ովքեր առաջարկ են արեն իմ տրանսֆերի հարցով, և այս պահին իմ` "Չելսի" տեղափոխվելը համարում եմ առաջնային: Ես չեմ ուզում վիճաբանել "Տոտենհեմի" հետ: Ես այստեղ 3 հիանալի տարիներ եմ անցկացրել, իսկ հիմա ցանկանում եմ հեռանալ: Բայց ես ուզում եմ մտածել հեռանալուց առաջ: Մոտ ժամանակներս ես կհանդիպեմ երկու թիմերի ղեկավարների հետ և կպարզեմ, թե ինչ պլաններ ունեն իմ կարիերայի հետ կապված":
 Նշենք, որ "Չելսին" խորվաթ ֆուտբոլիստի համար առաջարկել է 22 մլն ֆունտ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 580 | Added by: narekinho | Rating: 5.0/2
Total comments: 0