Home » 2011 » Հուլիս » 4 » Լուկակուին պատրաստ են վաճառել
07:49
Լուկակուին պատրաստ են վաճառել
 Բելգիական "Անդերլեխտի" գործադիր տնօրեն Հելմեր վան Հոլսբեկը նշել է, որ միակ ակումբը, ուր կարող է տեղափոխվել իրենց պատկանող 18-ամյա հարձակվող Ռոմելու Լուկակուն, անգլիական "Չելսին" է. "Թերթերն ասում են, թե "Չելսիի" նոր մարզչին չի հետաքրքրում Լուկակուն, բայց ես լրիվ այլ ինֆորմացիա ունեմ: Մենք կվաճառենք Լուկակուին, եթե նրա համար առաջարկեն համապատասխան փոխհատուցում: Ռոմելուն դուր է գալիս "Չելսիին", այնպես որ, հավանաբար, նա կտեղափոխվի այնտեղ եթե ոչ այս ամառ, ապա մյուս տարի հաստատ: Բայց դա կարող է տեղի չունենալ, քանի դեռ նրա համար մեզ չեն վճարի կլորիկ գումար",-"Անդերլեխտի" գործադիր տնօրենի խոսքերը մեջբերում է Sky Sports սպորտային հեռուստաալիքը:
Նշենք նաև, որ համաձայն անգլիական ԶԼՄ-ների՝ Լուկակուի համար "թոշակառուներն" առաջարկում են 22 մլն եվրո:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 495 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0