Home » 2012 » Դեկտեմբեր » 31 » Լուկասը միացավ "ՊՍԺ"-ին
09:37
Լուկասը միացավ "ՊՍԺ"-ին
 Բրազիլացի 20-ամյա կիսապաշտպան Լուկաս Սիլվան այսօր առավոտյան ժամանել է Դոհա, որտեղ իր նոր թիմը` ֆրանսիական "ՊՍԺ"-ն, մարզումներ է անցկացնում` պատրաստվելով ֆրանսիական առաջնության վերասկսվելուն: "Նոր եմ հյուրանոց ժամանել: Սա դժոխային ու հոգնեցնող մի ճանապարհորդություն էր: Շնորհակալ եմ Աստծուն, որ ամեն բան կարգին է",- գրել է ֆուտբոլիստն իր Twitter միկրոբլոգի էջում: Այսօր կեսօրին խաղացողն իր անդրանիկ մարզումը կանցկացնի նոր թիմի կազմում, իսկ չորեքշաբթի օրը` հունվարի 2-ին, արդեն տեղի կունենա խաղացողի պաշտոնական շնորհանդեսը` որպես "ՊՍԺ"-ի խաղացող:
     Հարկ է նշել, որ Լուկասը "ՊՍԺ" էր տեղափոխվել անցած ամռանը 40 մլն եվրոյի դիմաց: Ավելին` այդ գումարը կարող է աճել ևս 5 մլն-ով:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 554 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0