Home » 2011 » Հունիս » 11 » Լուսիոն չի հեռանա "Ինտերից"
19:59
Լուսիոն չի հեռանա "Ինտերից"
 Ռուսական sovsport.ru սպորտային կայքը տեղեկացնում է, որ մոտ ապագայում Միլանի "Ինտերի" ղեկավարությունը բրազիլացի պաշտպան Լուսիոյին կառաջարկի նոր պայմանագիր ստորագրել: Բրազիլացու խոսքերն է մեջբերում Mediaset պարբերականը. "Ես հույս ունեմ, որ հաջորդ մրցաշրջանում ևս կմնամ "Ինտերում": Անհամբերությամբ սպասում եմ պայմանագրի երկարաձգմանը: Երկու տարի է խաղում եմ ակումբում. ինձ համար երկու հիանալի տարիները":
Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում Լուսիոն միլանյան ակումբի կազմում խաղադաշտ է դուրս եկել 28 անգամ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 435 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0