Home » 2012 » Հուլիս » 29 » Լյորիսը չի հեռանա "Լիոնից"
19:53
Լյորիսը չի հեռանա "Լիոնից"
 Ֆրանսիական "Լիոնի" սեփականատեր ու նախագահ Ժան-Միշել Օլյան երեկ լրագրողներին Ֆրանսիայի սուպերգավաթի խաղից հետո պատմել է, որ իր թիմի վաղուց անփոխարինելի դարպասապահ Ուգո Լյորիսը ամեն դեպքում չի հեռանա հայրենի Ֆրանսիայից: "Գրեթե 100 տոկոսով Լյորիսը մնում է մեր թիմում: Միակ առիթը, որի դեպքում մենք կվաճառենք նրան, կլինի այլ երկրում խաղալու ֆուտբոլիստի սեփական ցանկությունը: Մեր թիմի նվիրյալ երկրպագուների համար ամենից մեծ նվաճումը կլինի այն, որ մենք կարողանանք պահպանել այս խաղացողին: Լոնդոնի "Տոտենհեմը" որոշ ժամանակ առաջ հետաքրքրվում էր նրանով, սակայն պաշտոնական ոչինչ չկար: Ուգոն հոյակապ դարպասապես է և արդեն բավական փորձառու",- ասել է "Լիոնի" նախագահը:
  Հավելենք, որ Ֆրանսիայի Սուպերգավաթում հենց Լյորիսի շնորհիվ "Լիոնը" հետխաղյա 11 մետրանոցների շնորհիվ հաղթել է երկրի նորաթուխ չեմպիոն "Մոնպելյեին": Հարկ է նշել, որ այդ հանդիպման հիմնական ժամանակը ավարտվել էր ոչ-ոքի 2-2 հաշվով:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 335 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0