Home » 2012 » Հունվար » 2 » Լյովը ցանկանում է տիրանալ ողջ Եվրոպային
09:55
Լյովը ցանկանում է տիրանալ ողջ Եվրոպային
 Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոաքիմ Լյովը երեկ հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որում մասնավորապես կարևորել է իր գլխավորած թիմի ուժը և ցուցադրած կայուն խաղը: "Բունդեսթիմը կարող է հաղթել ԵՎՐՈ 2012-ի ժամանակ: Դա, իհարկե, դժվարին գործ կլինի, բայց հաստատ մեր ուժերից վեր չէ: Իմ թիմի խաղացողները մեծ հաղթանակների կարոտ ունեն, այդ պատճառով նրանք կարող են հաղթել ցանկացած հավաքականի: Բացի այդ մեր խաղացողները բավականին երիտասարդ են, արագաշարժ ու անչափ տաղանդավոր: Ես անհամբերությամբ եմ սպասում ԵՎՐՈ 2012-ին, քանի որ մեծ հույսեր ունեմ այդ առաջնության հետ կապված",-ասել է Լյովը:
   Հիշեցնենք, որ Գերմանիան ընդգրված է ընտրական B խմբում, որտեղ իր մրցակիցներն են Հոլանդիան, Պորտուգալիան ու Դանիան:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 413 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 1