Home » 2012 » Հուլիս » 26 » Մ19 տարեկանների համար առանձին "Չեմպիոնների լիգա" կլինի
15:30
Մ19 տարեկանների համար առանձին "Չեմպիոնների լիգա" կլինի
 ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեն մի շատ հետաքրքիր որոշում է ընդունել, որի համաձայն` 2013/14 մրցաշրջանից սկսած կգործի երկու տարի տևող երիտասարդական նախնական մրցաշար, որին կմասնակցեն "Չեմպիոնների լիգայի" եզրափակիչ փուլի բոլոր 32 մասնակից թիմերի երիտասարդական` Մ19 տարեկանների թիմերը, որոնք էլ կբաժանվեն այնպիսի խմբերի, ինչպիսին բախտ է վիճակվել իրենց մայր թիմերին: Այդ խաղերը կկայանան համաձայն մայր թիմերի գրաֆիկի: Փլեյ-օֆֆ փուլը կանցակացվի ինչպես մեծահասկանների դեպքում, սակայն կիսաեզրափակիչ ու եզրափակիչ խաղերը կկայանան չեզոք դաշտերում:
    Ըստ ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչների` եթե իրենց նախաձեռնությունը հաջող ստացվեց, ապա այն շարունական բնույթ կստանա:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 339 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0