Home » 2011 » Հուլիս » 4 » Մադրիդի "Ատլետիկոն" ցանկանում է ձեռք բերել Դիեգո Լոպեսին և Ջուզեպպե Ռոսսիին
16:04
Մադրիդի "Ատլետիկոն" ցանկանում է ձեռք բերել Դիեգո Լոպեսին և Ջուզեպպե Ռոսսիին
 Իսպանական Marca պարբերականը տեղեկանում է, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Մադրիդի "Ատլետիկոյի" ղեկավարները հույս ունեն, որ կկարողանան ձեռք բերել իսպանական "Վիլյառեալի" երկու առաջատարներին՝ դարպասապահ Դիեգո Լոպեսին և հարձակվող Ջուզեպպե Ռոսսիին: Մադրիդի "Ատլետիկոն", ով վերջերս անգլիական գրանդ "Մանչեսթեր Յունայթեդին" է վաճառել իր հիմնական դարպասապահ Դավիդ դե Խեային, իսկ արգենտինացի հարձակվող Սերխիո Կուն Ագուերոյի համար էլ նոր ակումբ է փնտրում, "դեղին սուսանավների" դուետին ձեռք բերելու համար պատրաստ է "Վիլյառեալին" վճարել շուրջ 30 մլն եվրո: Այս տրանսֆերն ավելի կմոտենա իրականությանը, եթե մոտ ժամանակներս մադրիդյան ակումբը կարողանա մեծ գնի դիմաց վաճառել Ագուերոյին, որին ձեռք բերելու համար պայքարում են միանգամից մի քանի եվրոպական ակումբներ:
Նշենք, որ իսպանական "Լա լիգայի" ավարտված մրցաշրջանում իտալացի հարձակվող Ռոսսին "Վիլյառեալի" կազմում խաղադաշտ է դուրս եկել 36 անգամ և դարձել է 18 գոլի հեղինակ, իսկ ահա իսպանացի դարպասապահ Լոպեսն իր անցկացրած 38 հանդիպումներում բաց է թողել 44 գնդակ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 467 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0