Home » 2012 » Հունվար » 15 » Մադրիդի "Ռեալն" ու "Մանչեսթեր Սիթին"` տրանսֆերային գործընկերներ
22:31
Մադրիդի "Ռեալն" ու "Մանչեսթեր Սիթին"` տրանսֆերային գործընկերներ
 Բրիտանական հեղինակավոր Sky Sports լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ այսօր տրանսֆերային գործարք են կնքել Մադրիդի "Ռեալն" ու "Մանչեսթեր Սիթին": Նշվում է, որ "Արքայական ակումբը" որոշել է վաճառել իր կանտերայի 15-ամյա հարձակվող Խոսե Անխել Պոցոյին, ում 16-ամյակը կլրանա այս մարտին, որի պատճառով էլ կնքված պայմանագիրը պաշտոնապես ուժի մեջ կմտնի հենց այն պահից, երբ Պոցոն դառնա 16 տարեկան: Ըստ տեղեկությունների` կնքվել է 5-ամյա պայմանագիր, իսկ տրանսֆերի արժեքը կազմում է 200.000 եվրոյից մինչև 5 մլն եվրո գումար:
     Հավելենք, որ ըստ "Ռեալի" և "Սիթիի" միջև կնքված պայմանագրի` "սերուցքայինները" կկարողանան վերագնել Պոցոյի տրանսֆերը 2014թ.-ին կամ 2015թ.-ին հենց այն գումարով, որով վաճառել են "քաղաքայինների" վրա:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 490 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0