Home » 2012 » Ապրիլ » 4 » Մադրիդի "Ռեալը" միանում է պայքարին
19:24
Մադրիդի "Ռեալը" միանում է պայքարին
 Հեղինակավոր 4-4-2.com սպորտային պորտալը հաղորդում է, որ "Մանչեսթեր Յունայթեդի", "Լիվերպուլի" և Լոնդոնի "Չելսիի" գործին կրկին ցանկանում է "խփել" Մադրիդի "Ռեալը": Այս անգամ "սերուցքայինները" ցանկանում են ձեռք բերել Բիլբաոյի "Ատլետիկի" 24-ամյա կիսապաշտպան Մարկել Սուսայետային: Տեղեկացվում է, որ իսպանացի ֆուտբոլիստը պարզապես հիանալի մրցաշրջան է անցկացնում, որի արդյունքում հայտնվել է անգլիական և իսպանական գրանդների ուշադրության կենտրոնում: Ավելի վաղ տեղեկություններ կային, ըստ որոնց` Սուսայետան արդեն պայմանավորվածություն է ձեռք բերել իտալական "Ինտերի" հետ, ում նոր գլխավոր մարզիչ կարող է դառնալ "Ատլետիկի" ղեկավար Մարսելո Բյելսան: Քանի որ ֆուտբոլիստի պայմանագիրը թիմի հետ ուժի մեջ է մինչև 2013թ.-ը, այդ պատճառով ֆուտբոլիստին շատերն են ցանկանում գնել: Ցանկացողների թիվը շատ է նաև այն պատճառով, որ ֆուտբոլիստի տրանսֆերը շատ էժան է 21-րդ դարի համար. այն կազմում է շուրջ 7 մլն եվրո:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 572 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0