Home » 2013 » Ապրիլ » 27 » Մադրիդի "Ռեալի" գլխավոր մարզչի հերթական հավակնորդը
17:04
Մադրիդի "Ռեալի" գլխավոր մարզչի հերթական հավակնորդը
 Գերմանական մամուլում արդեն արագ լուրեր են տարածվել, որ Մյունխենի "Բավարիայի" գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը կարող է դառնալ "սերուցքայինների" նոր մարզիչը, եթե ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հեռանա ակումբից: Հաղորդվում է, որ "Ռեալը" հետաքրքրված է գերմանացի մասնագետի ծառայություններով, թեև Հայնկեսը գալիք մայիսին կդառնա 68 տարեկան:
  Հիշեցնենք, որ Յուպ Հայնկեսը դեռևս ժամանակին մարզել է "Ռեալը" 1997-1998 թթ.՝ հաղթելով "Չեմպիոնների լիգան" և Իսպանիայի "Սուպերգավաթը": Չնայած այդ հաջողություններին՝ մարզիչը մրցաշրջանի ավարտին հեռացվել է պաշտոնից, քանի որ "Արքայական ակումբի" ղեկավարությունը Իսպանիայի առաջնությունում 4-րդ տեղը զբաղեցնելը համարում էր կատարյալ ձախողում:
  Ինքը՝ Հայնկեսը, դեռևս չի հաստատել, որ պատրաստվում է աշխատել "Ռեալում, թեև չի էլ ժխտել, որ դա հնարավոր տարբերակ է. 
  "Մի՛ հավատացեք այն բանին, թե ես այլոց հետ քննարկում եմ այն հարցը, թե ինչ եմ անելու մրցաշրջանի ավարտից հետո: Այդ ամբողջ աղմուկը բարձրացրել են թերթերը, որոնցում բազմաթիվ չարաշահումներ կան: Ես ինքս արդեն գիտեմ, թե ինչ եմ անելու",- հայտնել է գերմանական "Բունդեսլիգայի" ընթացիկ մրցաշրջանի չեմպիոնների գլխավոր մարզիչը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 325 | Added by: hripsime | Rating: 5.0/1
Total comments: 0