Home » 2012 » Ապրիլ » 28 » Մադրիդի "Ռեալի" ու Adidas ընկերության համագործակցությունն ավելի է ամրանում
17:15
Մադրիդի "Ռեալի" ու Adidas ընկերության համագործակցությունն ավելի է ամրանում
 Մադրիդյան Marca հանդեսը տեղեկացնում է, որ Մադրիդի "Ռեալի" ու հեղինակավոր Adidas ընկերության համագործակցությունն էլ ավելի է ամրացել, քանի որ այսօր մադրիդյան գրանդի և Adidas ընկերության միջև կնքվել է նոր պայմանագիր, ըստ որի՝ համագործակցության ժամանակահատվածը երկարաձգվել է մինչև 2020թ․-ը, իսկ այսուհետ "Ռեալը" տարեկան կստանա 40 մլն եվրո՝ նախկին 35 մլն եվրոյի փոխարեն։ Սրանով "Ռեալն" էլ ավելի է ամրացրել իր տեղն ակումբների վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականում, քանի որ "սերուցքայիններին" հաջորդող կատալոնական "Բարսելոնան" սպորտային մեկ այլ ընկերությունից՝ Nike ընկերությունից, տարեկան ստանում է 30 մլն եվրո։
     Տեղեկացնենք, որ "Ռեալն" Adidas ընկերության հետ համագործակցում է սկսած 1998թ․-ից։
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 511 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0