Home » 2011 » Հուլիս » 31 » Մադրիդի "Ռեալին" վախեցնո՞ւմ են
21:39
Մադրիդի "Ռեալին" վախեցնո՞ւմ են

 Ինչպես հայտնում է Sky Sports լրատվամիջոցը, բրազիլական "Սանթոսի" նախագահ Լուիս Ռիբեյրոն սպառնացել է Մադրիդի "Ռեալին", ինչպես նաև մնացած այն ակումբներին, որոնք որոշակի հետաքրքրություն են դրսևորում իր թիմի աստղ Նեյմարի նկատմամբ: Նրա խոսքերով՝ "Սանթոսը" կդիմի ՖԻՖԱ-ին, եթե որևէ ակումբ փորձի առաջարկել Նեյմարի պայմանագրով սահմանված փոխատուցման չափը (Խմբ. 45 միլիոն եվրո), քանի որ այդ ակումբներն առանց բրազիլական ակումբի թույլտվության են բանակցել ֆուտբոլիստի հետ: "Եթե Մադրիդի "Ռեալը" կամ որևէ այլ ակումբ, որը բանակցել է Նեյմարի հետ, որոշի վճարել նրա համար սահմանված փոխհատուցման չափը, ապա մենք չենք ունենա այլ ընտրություն, քան այդ հարցով դիմել ՖԻՖԱ-ին, քանի որ բանակցել են ֆուտբոլիստի հետ առանց մեր թույլտվության: Փարիզում Մադրիդի "Ռեալի" ներկայացուցիչները խոսել են Նեյմարի գործակալի հետ և ներկայացրել են հետաքրքիր առաջարկ: Ես Նեյմարին ասացի, որ իրեն դեռևս այլ թիմ մեկնել չենք թողնի, չնայած նա նույնպես ցանկանում է մնալ մեզ հետ: Ձեզ վստահեցնում եմ, որ Նեյմարը "Սանթոսի" հետ հանդես կգա Աշխարհի ակումբային առաջնությանը: Դա ասել եմ նաև այս ամենի սկսվելուց առաջ",-զայրացած ասել է "Սանթոսի" նախագահը:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 528 | Added by: Hartsat | Tags: Լուիս Ռիբեյրո, Նեյմար, Մադրիդի Ռեալ, ՖԻՖԱ, Սանթոս, Sky Sports, նախագահ | Rating: 5.0/1
Total comments: 1