Home » 2012 » Ապրիլ » 29 » Մագատ․ "Ռաուլը զգալիորեն ավելի լավն է, քան Ռիբերին կամ Ռոբբենը"
15:19
Մագատ․ "Ռաուլը զգալիորեն ավելի լավն է, քան Ռիբերին կամ Ռոբբենը"
 Գերմանական "Վոլֆսբուրգի" ներկայիս գլխավոր մարզիչ Ֆելիքս Մագատը հայտարարել է, որ "Շալկեի" իսպանացի հարձակվող Ռաուլը "Բունդեսլիգայի" լավագույն լեգիոներն է համարվում և իր խաղամակարդակով գերազանցում է անգամ այնպիսի աստղերի, ինչպիսիք են հոլանդացի Արյեն Ռոբբենն ու ֆրանսիացի Ֆրանկ Ռիբերին։ "Ըստ իս՝ Ռաուլից լավ լեգիոներ երբեք չի խաղացել այստեղ՝ Գերմանիայում։ Ռաուլը կարող է գերազանցորեն գնդակ պահել, այդ պատճառով էլ իսպանացուն մեծ արագություն հարկավոր չէ։ Նա միշտ մեկ քայլ առաջ է մտածում թե՛ իր խաղընկերներից, թե՛ մրցակցի պաշտպաններից։ Այն, որ ինձ հաջողվեց Ռաուլին բերել "Բունդեսլիգա", համարում եմ իմ կարիերայի մեծագույն նվաճումը",- ասել է "Երկաթյա Մագատը"։
    Հավելենք, որ այս մրցաշրջանի ավարտից հետո Ռաուլը որոշել է հեռանալ Եվրոպայից և խաղալ քաթարյան "Ալ Ահլի" ակումբում։
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 525 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0