Home » 2012 » Հունվար » 3 » Մահացել է "Լիվերպուլի" և "Էվերթոնի" նախկին ֆուտբոլիստը
16:07
Մահացել է "Լիվերպուլի" և "Էվերթոնի" նախկին ֆուտբոլիստը
 Հեղինակավոր BBC լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ անգլիական "Լիվերպուլի" և "Էվերթոնի" նախկին ֆուտբոլիստ Գարի Աբլեթը, ով վերջին ժամանակներս զբաղվում էր նաև մարզչական գործով, մահացել է 46 տարեկան հասակում, իսկ մահվան պատճառը եղել է անբուժելի լիմֆոման: Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի մարզիչների խորհուրդը (LMA) հայտարարել է. "Մենք մեծ ցավ ապրեցինք, երբ իմացանք Գարիի մահվան գույժը: Նրան հարգում էին ինչպես ֆուտբոլիստները, այնպես էլ մարզիչները: Մենք ցավակցում ենք Գարիի ընտանիքին և նրա զավակներին":
     Նշենք, որ Գարի Աբլեթը` "Լիվերպուլի" սանը, ֆուտբոլային պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1983թ.-ին իր հարազատ ակումբում, որտեղ հանդես է եկել մինչև 1992թ.-ը: Ճիշտ է, այդ ընթացքում նա վարձակալական հիմունքներով հասցրել է հանդես գալ "Դերբի Քաունթիի" և "Հալլ Սիթիի" կազմերում, սակայն նրա սիրտն ու հոգին միշտ կապված է եղել մերսիսայդյան գրանդի հետ: 1992թ.-ին Գարին "Լիվերպուլից" տեղափոխվեց "կարմիրների" հավերժ ախոյանի կազմ` դառնալով "Էվերթոնի" ֆուտբոլիստը, որտեղ հանդես է եկել 4 մրցաշրջան: "Էվերթոնում" անցկացրած 4 տարիներից հետո նա հանդես եկավ այնպիսի ակումբներում, ինչպիսին են "Շեֆիլդ Յունայթեդը", "Բիրհմինգեմը", "Ուիկոմը" և "Բլեքպուլը": Աբլեթն իր անունը մեկընդմիշտ դրոշմեց անգլիական ֆուտբոլի պատմության մեջ, երբ նվաճեց Անգլիայի գավաթն ինչպես "Լիվերպուլում", այնպես էլ "Էվերթոնում" անցկացրած տարիների ընթացքում: Ինչ վերաբերում է բրիտանացու մարզչական կարիերային, ապա կարող ենք ասել, որ Աբլեթը մարզչական գործի անցավ 2009թ.-ին, երբ գլխավորեց "Սթոքպորտ" ակումբը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 448 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0