Home » 2012 » Ապրիլ » 17 » Մակայը հավատում է "Բավարիային"
08:34
Մակայը հավատում է "Բավարիային"
 Գերմանական "Բավարիայի" երբեմնի հարձակվող Ռոյ Մակայը, ով ժամանակին հանդես է եկել նաև իսպանական "Լա Լիգայում", կարծիք է հայտնել այսօր կայանալիք "Բավարիա"-"Ռեալ" անչափ կարևոր խաղի մասին: Ըստ հոլանդացի ռմբարկուի` այս տարի "Բավարիան" հոյակապ է խաղում միջազգային մրցասպարեզում. գերազանց մարզավիճակում է գտնվում Մարիո Գոմեսը, Ֆրանկ Ռիբերին կրկին վերգտնում է իր խաղը, իսկ վերջին խաղերում թիմին մեծ օգնություն է ցուցաբերում Արյեն Ռոբբենը: "Բացի առաջատար խաղացողներից, Մյունխենի թիմում են խաղում նաև Բաստիան Շվայնշտայգերը և Մանուել Նոյերը: Այսօրվա խաղը ցույց կտա, թե արդյոք "Բավարիան" այնքան լավն է, որ կկարողանա հաղթի "Արքայական ակումբին": Ամեն դեպքում թիմն այդ շանսերն ունի",- ասել է հոլանդացի Ռոյ Մակայը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 482 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0