Home » 2012 » Հուլիս » 31 » "Մալագան" վաճառվում է, իսկ շատ գնորդներ դեռ չկան
12:59
"Մալագան" վաճառվում է, իսկ շատ գնորդներ դեռ չկան
 Իսպանական "Մալագայի" արաբ տերերն արդեն սկսել են տարբերակներ փնտրել, որպեսզի վաճառեն ակումբը, քանի որ չեն կարողանում զբաղվել ֆուտբոլային բիզնեսով: Արդեն այսօր հայտնի է դարձել, որ ալբանական "Taci Oil" նավթային ընկերությունը, որն ունի ռուսական և ուկրաինական կապիտալ, ցանկանում է գնել "Չեմպիոնների լիգայի" ուղեգիր նվաճած այդ ակումբը: Նավթային հայտնի ընկերության տեր Ռեզատու Տաչին, ով Ալբանիայում շատ հայտնի գործարար է ու մեծ ֆուտբոլասեր, անձամբ ցանկություն է հայտնել գնելու հենց "Մալագան" արաբական շեյխերից, որոնք ակումբը գնել էին ընդամենը 2 տարի առաջ և այս ընթացքում կարողացել են արդեն "Չեմպիոնների լիգայում" հանդես գալու ուղեգիր նվաճել և մի քանի օրից արդեն կսկսեն պայքարը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 349 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0