Home » 2011 » Մայիս » 31 » "Մալագան" խոստանում է պայքարել "Չեմպիոնների լիգայի" ուղեգրի համար
15:33
"Մալագան" խոստանում է պայքարել "Չեմպիոնների լիգայի" ուղեգրի համար
 Իսպանական "Մալագա" ֆուտբոլային ակումբը, որն այս մրցաշրջանում պայքարում էր իսպանական "Պրիմերայում" իր տեղն ապահովելու համար, հաջորդ մրցաշրջանում հնարավոր է լուրջ մրցակցություն ցույց տա բոլոր ակումբներին` այդ թվում "Արքայական ակումբին" և կատալոնական "Բարսելոնային": Բանը կայանում է նրանում, որ ակումբի քաթարցի սեփականատերերը խոստանում են ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ նոր ձեռքբերումների համար ծախսել ավելի քան 100 մլն եվրո: Եվ քաթարցիները պատրաստ են շուրջ 35 մլն եվրոյի դիմաց ձեռք բերել ոչ այլ ոք, քան իտալական "Պալերմոյի" առաջատար ֆուտբոլիստ Խավյեր Պաստորեին:
Վերջում հավելենք, որ կարծում ենք, որ այս ակումբը կարծես թե գնում է անգլիական հարուստ շեյխ սեփականատեր ունեցող "Մանչեսթեր Սիթիի" ճանապարհով: Մեզ մնում է միայն նրանց մաղթել հաջողություն, ինչը ավելի կսրի պայքարը "Պրիմերայում":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 484 | Added by: mu | Rating: 5.0/3
Total comments: 0