Home » 2012 » Նոյեմբեր » 25 » Մալիշիչ. "Կարևոր չէ, թե ով է մեր մրցակիցը"
10:09
Մալիշիչ. "Կարևոր չէ, թե ով է մեր մրցակիցը"
 Ուկրաինայի առաջնության 17-րդ տուրի շրջանակներում էլ Դոնեցկի "Շախտյորը" սեփական հարկի տակ կընդունի Ուժգորոդի "Հովերլա" թիմին: Խաղից առաջ "Հովերլայի" պաշտպան Բոյան Մալիշիչը հայտնի UA-Футбол-ին տված հարցազրույցում խոսել է իր թիմում առկա նախախաղային տրամադրության մասին. "Առջևում 2 պատասխանատու հանդիպում ունենք նախ "Շախտյորի", ապա նաև "Դինամոյի" հետ: "Հանքափորների" հետ մեզ բարդ մրցակցություն է սպասվում: Ես գիտեմ, որ "Շախտյորը" Կիևում 0-2 հաշվով զիջել է տեղի "Արսենալին", բայց սա ֆուտբոլ է. նույնիսկ ամենաուժեղ թիմերը կարող են պարտվել ցանկացած խաղում:
   "Շախտյորի" հետ կայանալիք իրենց հանդիպման մասին Մալիշիչը մասնավորապես ասել է. "Ես կարծում եմ, որ մեր գլխավոր մարզիչն արդեն գիտի, թե ինչ է պետք անել "Շախտյորին" կանգնեցնելու համար: Ոչ մեկ չգիտի, թե ինչպես կստացվի "Շախտյորի" հետ խաղը, ամեն ինչ էլ կարող է պատահել: Մենք մանրակրկիտ պատրաստվում ենք յուրաքանչյուր հանդիպման, և կարևոր չէ` ով է մեր թիմի մրցակիցը":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 573 | Added by: hripsime | Rating: 4.0/4
Total comments: 0