Home » 2012 » Նոյեմբեր » 7 » Մալուդան դեռ կարող է խաղալ
23:17
Մալուդան դեռ կարող է խաղալ
 Լոնդոնի "Չելսիի" ֆրանսիացի եզրային կիսապաշտպան Ֆլորան Մալուդայի անհատական մարզիչ Ստեֆան Ռենուան հայտարարել է, որ իր ֆուտբոլիստը դեռ կարող է ու ի զորու է խաղալ: Նշենք, որ Մալուդան այժմ մարզվում է լոնդոնցիների երկրորդ թիմում ու սպասում է իր պայմանագրի ավարտին. "Ես կարող եմ ձեզ հավաստիացնել, որ Ֆլորանը ֆիզիկական լավ վիճակում է: Նա ակտիվորեն մարզվում է, բայց չունի խաղային անհրաժեշտ պրակտիկա: Ֆլորանի ընտանիքը շատ երջանիկ է, քանի որ ֆուտբոլիստը ավելի շատ ժամանակ է անցկացնում կնոջ ու երեխաների հետ: Դեռ վաղ է խոսել նրա կարիերայի ավարտի մասին":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 516 | Added by: Մկրտիչ | Rating: 5.0/1
Total comments: 0