Home » 2011 » Հուլիս » 27 » Մալուդան կարող է հայտնվել "Յուվենթուսում"
09:00
Մալուդան կարող է հայտնվել "Յուվենթուսում"

Ինչպես տեղեկացնում է իտալական Corriere dello Sport հանդեսը, Թուրինի "Յուվենթուսը" հետաքրքրություն է ցուցաբերում Լոնդոնի "Չելսիի" և Ֆրանսիայի ազգային հավաքականի 31-ամյա եզրային ամրակազմ կիսապաշտպան Ֆլորան Մալուդայի նկատմամբ: Լրատվամիջոցը տեղեկացնում է, որ ֆրանսիացի ֆուտբոլիստի տեղափոխության դիմաց "Ծեր սինյորան" պատրաստ է վճարել 18 մլն եվրո:
Հիշեցնենք, որ Ֆլորան Մալուդան "Չելսիի" կազմում ելույթ է ունենում 2007թ.-ից և Անգլիայի "Պրեմիեր լիգայի" առաջնությունում անց է կացրել 123 խաղ` դառնալով 33 գոլի հեղինակ:
Հավելենք, որ "Յուվենթուսի" հետաքրքրությունների շրջանակում է գտնվում նաև "Ռոմայի" հարձակվող Միրկո Վուչինիչը, ով շատ մոտ է "Մանչեսթեր Յունայթեդ" տեղափոխվելուն:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 388 | Added by: Hartsat | Tags: Ռոմա, Անգլիա, Յուվենթուս, լրատվամիջոց, Չելսի, Պրեմիեր լիգա, Ծեր Սինյորա, Ֆլորան Մալուդա, Լոնդոն, Corriere Dello Sport | Rating: 5.0/2
Total comments: 0