Home » 2012 » Հունվար » 29 » "Մանչեսթեր Սիթին" կրկին փորձում է գումարներ պոկել Տևեսից
09:37
"Մանչեսթեր Սիթին" կրկին փորձում է գումարներ պոկել Տևեսից
 Բրիտանական մամուլը տեղեկացնում է, որ անգլիական "Մանչեսթեր Սիթիի" ղեկավարությունը չի հանգստանում արգենտինացի հարձակվող Կառլոս Տևեսից անընհատ պահումներ անել` փորձելով ամեն կերպ գումար պոկել հարձակվողից: Այս անգամ "քաղաքայինները" մտադիր են դատական գործ հարուցել արգենտինացու դեմ` վերջինիս տրանսֆերային գնի անկման հարցով մեղադրանք ներկայացնելով: Նշվում է, որ մանչեսթերյան ակումբի ղեկավարությունը պատրաստ է 25 մլն ֆունտ ստեռլինգի դիմաց հրաժարվել Տևեսի ծառայություններից, բայց չկա մի որևէ թիմ, որը ցանկանա գնել կամակոր հարձակվողի: Քանի որ անցյալ տարի լատինաամերիկյան "Կորինտիանսը" պատրաստ էր Տևեսին վերադարձնելու համար վճարել 37 մլն ֆունտ ստեռլինգ, իսկ հիմա արգենտինացու տրանսֆերը 25 մլն է, հենց այս 12 մլն ֆունտ ստեռլինգ տարբերությունն էլ "քաղաքայինները" ցանկանում են կորզել Կառլիտոսից:
     Հիշեցնենք, որ դեռևս նախորդ տարվա նոյեմբերին Տևեսից "Սիթին" որպես տույժ վերցրել էր 9.3 մլն ֆունտ ստեռլինգ գումար:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 501 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0