Home » 2012 » Հունվար » 23 » "Մանչեսթեր Սիթին" մերժում է բոլորին
19:42
"Մանչեսթեր Սիթին" մերժում է բոլորին
 Բրիտանական հեղինակավոր Sky Sports լրատվական գործակալությունը հաղորդում է, որ անգլիական "Մանչեսթեր Սիթին" շարունակում է մերժել բոլոր այն ակումբներին, ովքեր ցանկանում են ձեռք բերել "քաղաքաբնակների" հոլանդացի կիսապաշտպան Նայջլ դե Յոնգին: Նշվում է, որ հերթական մերժումն են ստացել Թուրինի "Յուվենթուսն" ու թուրքական "Գալաթասարայը": Չնայած նրան, որ հոլանդացի կիսապաշտպանը թիմի հիմնական կազմում իր տեղը զիջել է Գարեթ Բարիին, Յայա Տուրեին ու Ձեյմս Միլներին, իսկ պայմանագիրն էլ ակումբի հետ ավարտվում է 18 ամսից, ու նոր պայմանագիր կնքելու գործընթացը փակուղում է հայտնվել` "քաղաքայինները" շարունակում են հրաժարվել վաճառել դե Յոնգին ինչպես իտալական, այնպես էլ թուրքական կողմին:
     Հավելենք, որ տեղեկություններ կան, որ "Մանչեսթեր Սիթիի" ղեկավարությունը մտադիր է հոլանդացի ֆուտբոլիստին վաճառել մրցաշրջանի վերջում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 419 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0