Home » 2012 » Հունվար » 29 » "Մանչեսթեր Յուանյթեդը" շարունակում է միայն վաճառել
20:10
"Մանչեսթեր Յուանյթեդը" շարունակում է միայն վաճառել
 Բրիտանական տաբլոիդները տեղեկացնում են, որ անգլիական "Մանչեսթեր Յունայթեդն" այս ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում հերթական ֆուտբոլիստին է վաճառում: Այս անգամ "մանկունյացիները" հրաժարվել են երիդասարդ ֆուտբոլիստ Մամե Բիրամ Դիուֆի ծառայություններից` վերջինիս բաց թողնելով Գերմանիա: Ըստ ֆուտբոլիստի և գերմանական "Հանովերի" միջև կնքված պայմանագրի` 24-ամյա ֆուտբոլիստը առաջիկա 2.5 տարիները հանդես կգա գերմանական "Բունդեսլիգայում": Ինչպես հաղորդում է հեղինակավոր Bild պարբերականը, "Մանչեսթեր Յունայթեդի" կազմում ընդամենը 3 անգամ հայտնված Մամեի համար գերմանական կողմը վճարել է 2.4 մլն դոլար, իսկ ահա 2009թ.-ին, երբ ֆուտբոլիստը տեղափոխվեց "կարմիր սատանաների" կազմ, բրիտանացիները վճարել էին 5.9 մլն դոլար:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 588 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0