Home » 2011 » Դեկտեմբեր » 20 » "Մանչեսթեր Յունայթեդի" ուշադրության կենտրոնում է հայտնվել "Այաքսի" կիսապաշտպանը
15:42
"Մանչեսթեր Յունայթեդի" ուշադրության կենտրոնում է հայտնվել "Այաքսի" կիսապաշտպանը
 Բրիտանական հեղինակավոր Sky Sports լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Հոլանդիայի բազմակի չեմպիոն Ամստերդամի "Այաքսի" երիտասարդ կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենը, ով վերջերս հրաժարվել էր տեղափոխվել "Մանչեսթեր Սիթի", կարող է կարիերան շարունակել մյուս մանչեսթերյան ակումբում` "Մանչեսթեր Յունայթեդում": Ըստ տեղեկությունների` այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել "կարմիր սատանաների" գլխավոր մարզչի օգնական Ռելե Մելենստենը, ով ասել է. "Շատ հավանական է, որ մեր ակումբը հետաքրքրված է նման ֆուտբոլիստի ծառայություններով: Մենք դեռևս վճռական քայլերի չենք գնացել, սակայն ֆուտբոլիստի գործակալի և ակումբի ներկայացուցիչների հետ որոշակի կապ ենք պահպանում":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 413 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0