Home » 2012 » Հունվար » 6 » "Մանչեսթեր Յունայթեդը" ցանկանում է գնել Լեմպարդին
19:59
"Մանչեսթեր Յունայթեդը" ցանկանում է գնել Լեմպարդին
 Բրիտանական հեղինակավոր dailymail.co.uk ինտերնետային պորտալը տեղեկացնում է, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի շրջանակներում անգլիական "Մանչեսթեր Յունայթեդը" փորձելու է ձեռք բերել Լոնդոնի "Չելսիի" բրիտանացի կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդին, ով վերջերս է ապաքինվել վնասվածքից: Նշվում է, որ "կարմիր սատանաների" գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը գտնում է, որ փորձառու բրիտանացի կիսապաշտպանը "Յունայթեդ" տեղափոխվելու դեպքում շատ բան կտա թիմին: Այս կապակցությամբ անձամբ Լեմպարդը հայտարարել է, որ կմտածի ստացած առաջարկի մասին:
    Նշենք, որ Լեմպարդի պայմանագիրն "արի
ստոկրատների" հետ ավարտվում է 1.5 տարուց, սակայն դժվար թե լոնդոնցիները Լեմպարդի համար աստղաբաշխական գումարներ ցանկանան, քանի որ բրիտանացին վերջին 10 տարիների ընթացքում շատ բան է տվել "Չելսին", և եթե վերջինս ցանկանա հեռանալ, ապա հեշտորեն բաց կթողնեն:
     Հավելենք, որ այժմ Լեմպարդը, լինելով "Չելսիի" ֆուտբոլիստը, շաբաթական ստանում է 140.000 ֆունտ ստեռլինգ գումար:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 465 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0