Home » 2011 » Հուլիս » 9 » "Մանչեսթեր Յունայթեդը" հայտարարել է ԱՄՆ մեկնող խաղացողների անունները
21:55
"Մանչեսթեր Յունայթեդը" հայտարարել է ԱՄՆ մեկնող խաղացողների անունները
 Ռուսական Manutd.ru սպորտային կայքը տեղեկացնում է, որ երկուշաբթի օրը անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" հիմնական կազմի 21 ֆուտբոլիստներ կմեկնեն ԱՄՆ մրցաշարի մասնակցելու համար, իսկ ավելի ուշ նրանց կմիանան ևս 6 լրացուցիչ ֆոտբոլիստներ: Տեղեկացվում է, որ այս ամռանն անգլիական ակումբ տեղափոխված իսպանացի դարպասապահ Դավիդ դե Խեան հանդես կգա 1 համարի մարզաշապիկով, Ֆիլ Ջոնսը՝ 4, իսկ Էշլի Յանգն էլ հանդես կգա 18 համարի մարզաշապիկով՝ այն ժառանգելով կարիերան ավարտած Փոլ Սքոուլզից: Ահա "կարմիր սատանաների" այն կազմը, որը կմեկնի ԱՄՆ.

Դարպասապահներ. Լինդերհարդ,Էյմոս, Ջոնսոն

Պաշտպաններ. Ռաֆայել, Ֆաբիո, Վիդիչ, Ջոնի Էվանս, Էվրա, Ֆերդինանդ

Կիսապաշտպաններ. Քերիկ, Նանի, Անդերսոն, Գիգզ, Պարկ, Օբերտան

Հարձակվողներ. Դիուֆ, Ռունի, Օուեն, Բերբատով, Յանգ

"Կարմիր սատանաներին" ավելի ուշ կմիանան Քրիս Սմոլինգը, Դանի Ուելբեկը, Թոմ Կլեվերլին, Դավիդ դե Խեան, Ֆիլ Ջոնսը և Խավիեր Էրնանդեսը, ովքեր այժմ հանգստանում են: "Յունայթեդը" ԱՄՆ-ում կանցկացնի 5 հանդիպում, և այդ հանդիպումներից առաջինը տեղի կունենա հուլիսի 13-ի երեկոյան Բոսթոնում "Նյու Ինգլանդ Ռևոլյուշն" ակումբի հետ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 507 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 1