Home » 2011 » Հունիս » 27 » "Մանչեսթեր Սիթի". հիմա էլ Էտո'ոն
10:06
"Մանչեսթեր Սիթի". հիմա էլ Էտո'ոն
Տրանսֆերային պատուհանի ժամանակ երևակայեք, որ չի գտնվի մի աստղային ֆուտբոլիստ, ում ծառայություններով "Մանչեսթեր Սիթին" չհետաքրքրվի: Հիմա էլ "Քաղաքայինների" տեսադաշտում է հայտնվել աֆրիկական ֆուտբոլի պատմության մեծագույն աստղերից մեկը` Սամուել Էտո'ոն: Կամերունցին բազմիցս նշել է, որ կցանկանար խաղալ Անգլիայում, իսկ "Սիթին" պատրաստվում է առաջարկել 25 միլիոն եվրո նրա համար: Նշենք նաև, որ Էտո'ոյին իրենց կազմում ցանկանում են տեսնել նաև "ՊՍԺ"-ի քաթարցի նոր սեփականատերերը, ովքեր շուրջ 100 միլիոն եվրո են տրամադրել ամառային տրանսֆերների համար:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 567 | Added by: mu | Rating: 5.0/2
Total comments: 0