Home » 2011 » Դեկտեմբեր » 29 » "Մանչեսթեր Սիթին" ցանկանում է գնել "Մանչեսթեր Յունայթեդի" երկու կիսապաշտպաններին
13:42
"Մանչեսթեր Սիթին" ցանկանում է գնել "Մանչեսթեր Յունայթեդի" երկու կիսապաշտպաններին
 Ինչպես հաղորդում է բրիտանական Daily Mail պարբերականը, անգլիական "Մանչեսթեր Սիթին" ձմեռային տրանսֆերային պատուհանի շրջանակներում փորձելու է գնել իր հավերժ ախոյան "Մանչեսթեր Յունայթեդի" երկու կիսապաշտպաններ Ռեյվել Մորիսոնին և Փոլ Պոգբային: Նշվում է, որ երկու կիսապաշտպաններն էլ 18-ամյա են, իսկ պայմանագրերը "կարմիր սատանաների" հետ ավարտվում են 2011/2012թթ. մրցաշրջանի ավարտից հետո, ուստի եթե "մանկունյացիները" չեն ցանկանում երիտասարդ կիսապաշտպաններին անվճար տալ "քաղաքաբնակներին", կամ պետք է նոր պայմանագիր առաջարկեն, կամ էլ պետք է հունվարին վաճառեն:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 440 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 5