Home » 2012 » Հունվար » 10 » "Մանչեսթեր Սիթին" նպատակադրվել է գնել Ռունիին
13:02
"Մանչեսթեր Սիթին" նպատակադրվել է գնել Ռունիին
 Ըստ բրիտանական Daily Mirror պարբերականի ունեցած տեղեկությունների` ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում մանչեսթերյան երկու քաղաքները կարող են տրանսֆերային գործընկերներ դառնալ: Նշվում է, որ "քաղաքաբնակները" ցանկանում են ձեռք բերել "կարմիր սատանաների" բրիտանացի հարձակվող Ուեյն Ռունիին, որով փորձում են էլ ավելի ուժեղացնել այդքան ուժեղ հարձակման գիծը: Հանուն Անգլիայի ազգային հավաքականի արագավազ հարձակվողի` "Սիթիի" շեյխ սեփականատերը պատրաստ է հրաժարվել 60 մլն ֆունտ ստեռլինգ գումարից: Ըստ աղյուրների` վերջին ժամանակներս Ռունիի և Ալեքս Ֆերգյուսոնի միջև ինչ-որ տարաձայնություն կա, որն էլ "քաղաքայիններին" ստիպել է օգտվել ստեղծաված իրավիճակից` փորձելով գնել գոլահարին:
     Հավելենք, որ ինչպես Ռունին, այնպես էլ Ալեքս Ֆերգյուսոնը հայտարարել են, որ իրենց հարաբերությունները շատ լավ են և որ իրենց միջև որևէ տարաձայնություն չկա:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 497 | Added by: Hayk | Rating: 5.0/3
Total comments: 1